Բաժիններ՝

Թուրքիան ռեկորդային աճ է գրանցել քամուց ստացվող էլէներգիայի ոլորտում

Թուրքիան 2025-ին մոտ 2.000 ՄՎտ հզորության նոր կայանների շահագործմամբ քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտում հասել է վերջին 15 տարվա ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի «Հողմակայանների էլեկտրաէներգիայի միության» (TÜREB) նախագահ Իբրահիմ Էրդենը։

Նրա խոսքով՝ երկրի հողմային էլեկտրակայանների հզորությունը գերազանցել է 14.700 ՄՎտ-ն, իսկ մեխանիկական հզորությունը՝ 15.000 ՄՎտ-ն։ Էրդենը նշել է նաև, որ 2025-ը հիմնականում նախապատրաստական տարի էր և արդեն 2026-ին նախատեսվում է նոր կայանների շահագործում։

Վերջինս ընդգծել է, որ էներգետիկ անվտանգությունը և անկախությունը համաշխարհային զարգացումների ֆոնին դարձրել են վերականգնվող էներգիան ռազմավարական առաջնահերթություն, իսկ Թուրքիան այդ ոլորտում վերջին տարիներին արձանագրել է կայուն և մրցունակ աճ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031