Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն ներմուծել-արտահանելու տեսանկյունից կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին․ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Շամխանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի, ապա «Իսրայելն, անշուշտ, կներգրավվի, և պատասխանը պետք է համաչափ լինի»։ Նա հավելել է, որ պատասխանի մասշտաբը «կախված է նրանց գործողություններից և քայլերից
Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինայի հակամարտության ֆոնին իրենց սառցահատ նավերի մի մասը հարավային նավահանգիստներից տեղափոխել հյուսիս: Այս մասին հաղորդում է Yle-ն։
«Բրիթիշ պետրոլեում» (British Petroleum) ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակից բանակցություններ է վարում Բաքու-Սուփսա և Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղերի օպերատորությունն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պրոֆիլային պետական կառույցներին հանձնելու շուրջ։
Նրա խոսքով՝ բանակցությունների թեման «միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է և միայն միջուկային հարցի վերաբերյալ, որի շուրջ էլ կարելի է համաձայնության գալ»։
Մալեքին ասել է, որ այրվել է մոտավորապես 2000 քառակուսի մետր մակերեսով տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ կրպակներ և վաճառքի տաղավարներ։
ԱՄԷ-ում Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը մնում է անփոփոխ. այն կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլը ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնից կողմից որևէ առաջարկ չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ընտրությունների առաջին փուլը նախատեսված է մարտի 15-ին։
Բիլ Քլինթոնի ներկայացուցիչները պնդում են, որ նա խզել է բոլոր կապերը Էփշտեյնի հետ նախքան նրա հանցագործությունների մասին հայտնի դառնալը։
Իրանը պատրաստ է կրճատել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը՝ որպես զիջում Միացյալ Նահանգներին, սակայն կնախընտրեր տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծումը, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ներկայանալ չցանկացած պաշտոնյաների։
Փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ անվտանգության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը, Աբու Դաբիում։
Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր օրակարգի հարցեր ամենից առաջ էներգետիկական, տնտեսական, առևտրային և քաղաքական թեմաներով
Սա կլինի առաջին հանդիպումը ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև 2025 թ. հունիսին 12-օրյա պատերազմի պատճառով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալումից հետո։
Ավելի վաղ փետրվարի 2-ին գրանցվել էր, որ այս շրջանից Օման թռիչք է կատարել CMV-22B Osprey տրանսպորտային կոնվերտոպլանը, որը մշտապես տեղակայված է ավիակրի վրա:
12 պաղեստինցիների տեղափոխող ավտոբուսը ժամանել է Գազայի հարավային հատվածում Խան Յունիսի Նասեր բժշկական համալիր՝ բժշկական զննում անցնելու նպատակով։
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը շարունակում է նախապատրաստվել Իրանի դեմ նոր հարձակմանը, որն, ըստ նրա, լինելու է շատ ավելի ընդգրկուն, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։
Թուրքիայի նախագահականում կառավարության նիստ է գումարվել: Օրակարգում են ԱՄՆ-Իրանի զարգացումներից մինչև Սիրիայի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, որոնք թուրքական աղբյուրում որակվել են «շատ կարևոր»: Սպասվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ընթացող նիստի շրջանակներում հիմնական քննարկումները կլինեն արտաքին քաղաքականության հարցում առկա զարգացումների շուրջ:
Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել
Համաձայն հաստատված գործելակերպի՝ ՄԱԿ-ի ղեկավարը չի ընտրվում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Չինաստանից և Ֆրանսիայից։
Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ, գրել է Իրանի նախագահ Փեզեշքիանը։
Թրամփը հավելել է, որ այժմ չգիտի, թե ինչ է պատրաստվում անել, սակայն Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը։
Փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են հաշված օրեր
Հայաստանի տարածքը որպես պատմականորեն «ադրբեջանական» ներկայացնելու շարունակական փորձերը գործնականում ստեղծում են տարածքային հավակնություն, թեև դա պաշտոնապես չի ձևակերպվում որպես պահանջ
Սպիտակ տան պաշտոնյան BBC-ին հաստատել է, որ որպես ձեռք բերված համաձայնության մաս՝ ռուսական նավթի գնումների հետ կապված մաքսատուրքերը կչեղարկվեն, իսկ մյուս մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 18%:
ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է։
Միջոցառումները ներառում են ակտիվների սառեցում, ճանապարհորդության արգելքներ և ցուցակում ընդգրկված անձանց ընկերությունների կառավարման սահմանափակումներ։
BusinessPressNews-ին մանրածախ առևտրի մի շարք կետերից հայտնել են, որ այս անգամ մեկ տուփի գինը բարձրացել է միջինը 20-30 թեթրիով։ Նշենք, որ ներմուծված ծխախոտները Նոր տարուց ի վեր երկրորդ անգամ են թանկացել. ընդհանուր առմամբ, ծխախոտի մեկ տուփի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 40-60 թեթրիով։
Հրապարակվել են տարբեր երկրների հասարակություններում միմյանց նկատմամբ մարդկանց վստահության մակարդակը բացահայտող վերջին հետազոտության արդյունքները։ Սոցհարցման մասնակիցներին ուղղվել է հետևհալ հարցը՝ «Արդյո՞ք կարելի է վստահել մարդկանց մեծ մասին»։
Մինչ մի շարք քաղաքական գործիչներ ու փորձագետներ հայտարարում են Իրանին ուղղված ԱՄՆ հարվածներին 48 կամ 24 ժամ մնալու մասին, օրերս Մոսկվա կատարած այցից ու այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է՝ Իրանը պատրաստվում է բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։