Իրանը պատրաստ է կրճատել իր միջուկային ծրագիրը՝ որպես զիջում ԱՄՆ-ին. NYT
Իրանը պատրաստ է կրճատել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը՝ որպես զիջում Միացյալ Նահանգներին, սակայն կնախընտրեր տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծումը, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ներկայանալ չցանկացած պաշտոնյաների։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի բանակցել «արդար և հավասար» գործարքի շուրջ, որը կենթադրի միջուկային զենքի լիակատար վերացում: Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակներում՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի» և կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:
«Իրավիճակը հանդարտեցնելու համար Իրանը պատրաստ է դադարեցնել կամ կասեցնել իր միջուկային ծրագիրը, ինչը լուրջ զիջում է: Իրանը, սակայն, կնախընտրեր անցյալ տարի Միացյալ Նահանգների կողմից ներկայացված առաջարկը՝ ստեղծել միջուկային էներգիայի արտադրության տարածաշրջանային կոնսորցիում»,- ասվում է զեկույցում։
