Բաժիններ՝

Իրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրում

Իրանական հետախուզական անօդաչու թռչող սարքը փետրվարի 2-ին թռիչք է իրականացրել Օմանի ափերի մոտ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հնարավոր գտնվելու վայրից ոչ հեռու: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Ավելի վաղ փետրվարի 2-ին գրանցվել էր, որ այս շրջանից Օման թռիչք է կատարել CMV-22B Osprey տրանսպորտային կոնվերտոպլանը, որը մշտապես տեղակայված է ավիակրի վրա:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

Անցած հանգստյան օրերին CENTCOM-ը զգուշացրել էր Իրանի զինված ուժերին, որ չի հանդուրժի այնպիսի վտանգավոր մանևրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի ռազմանավերի վերևում թռիչքները կամ դրանց մոտեցող արագընթաց կատերները։

«Ցանկացած անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ…. ամերիկյան զորքերի մերձակայքում մեծացնում է բախումների, էսկալացման և ապակայունացման ռիսկը», – նշվել է հրամանատարության հայտարարության մեջ։

CENTCOM-ի տվյալներով՝ ներկայում ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը «առօրյա թռիչքային գործողություններ» է իրականացնում Արաբական ծովի շրջանում։ Դրա վրա տեղակայված են F/A-18E Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա և հինգերորդ սերնդի F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս