Բաժիններ՝

Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը

Պաղեստինցիների առաջին խումբը Ռաֆահի անցակետով Եգիպտոսից վերադարձել է Գազայի հատված։ Այս մասին հայտնում է Safa գործակալությունը։

12 պաղեստինցիների տեղափոխող ավտոբուսը ժամանել է Գազայի հարավային հատվածում Խան Յունիսի Նասեր բժշկական համալիր՝ բժշկական զննում անցնելու նպատակով։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ բժշկական օգնության կարիք ունեցող պաղեստինցիների խումբը 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հատել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանը և մուտք գործել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի հիվանդանոցներ։

Նախնական գնահատականներով՝ ավելի քան 20 000 պաղեստինցի բուժման կարիք ունի արտասահմանում։

Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որը Գազայի հատվածի հիմնական ելքն է արտաքին աշխարհ, փետրվարի 2-ին բացվել է հետիոտների համար։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ բացումը փորձնական է։ Նշվել է, որ անցակետով անցումը սահմանափակ կլինի. օրական 150 մարդ կարող է լքել Գազան, 50-ը կարող են վերադառնալ։ Նաև ընդգծվել է, որ Եգիպտոսից Ռաֆահի անցակետով մարդասիրական օգնության մուտք դեպի Գազայի հատված չի թույլատրվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728