Հրապարակվել է Ուկրաինայի հետ նոր բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը

ԱՄԷ-ում Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը մնում է անփոփոխ. այն կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա նույն պատվիրակությունն է, ինչ նախորդ անգամ՝ Կոստյուկովի գլխավորությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև հաստատել է, որ Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728