ԱՄՆ-Իրան լարվածությունը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում
Թուրքիայի նախագահականում կառավարության նիստ է գումարվել: Օրակարգում են ԱՄՆ-Իրանի զարգացումներից մինչև Սիրիայի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, որոնք թուրքական աղբյուրում որակվել են «շատ կարևոր»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սպասվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ընթացող նիստի շրջանակներում հիմնական քննարկումները կլինեն արտաքին քաղաքականության հարցում առկա զարգացումների շուրջ:
Որպես հիմնական օրակարգային թեմա որակվել է հենց ԱՄՆ-Իրան լարվածությունը, որի ռազմական բախման չվերածվելու, համար, ըստ աղբյուրի, Անկարան երկար ժամանակ է ինչ մաքոքային դիավանագիտություն է վարում: Այս համատեքստում նշվում է նաև, որ Էրդողանը լարվածության նվազեցման համար հեռաախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի նախագահների հետ, ինչպես նաև Վաշինգտոնի կառավարությանն առաջարկել եռակողմ գագագաթնաժողով անցկացնել:
«Մաքոքային դիվանագիտություն» – եզրույթն օգտագործվում է նկարագրելու 3-րդ կողմի գործողությունները, որը միջնորդ է հանդիսանում հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի։
Բացի ԱՄՆ-Իրան լարվածությունից, անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում և Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերվում են Դամասկոսի կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) միջև կքնված նոր համաձայնագրին, ինչպես նաև «SDG»-ի զինյալների՝ սիրիական բանակի շարքերը համալերու թեմային:
Գազայի մասով մտքեր են փոխանակվել այդ հատվածի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարձակումների, ինչպես նաև դրան ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ: Օրակարգից անմասն չի մնալու նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի և երկրի տնտեսության շուրջ առկա զարգացումները:
