Բաժիններ՝

Ռոուհանին իրանական դիվանագիտության հաջողություններ է արձանագրել Զարիֆի հրաժարականի ֆոնին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության մտադրության ֆոնին։

Նախագահը նշել է, որ Իրանը հաջողություն է ձեռք բերել քաղաքական եւ միջազգային ոլորտում, հիշեցնելով այդ թվում՝ Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի հայցի ընդունելի լինելու ճանաչումը՝ կապված ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից Իրանի կենտրոնական բանկին երկու միլիարդ դոլարի վերադարձնելը մերժելու հետ:

«Մենք տարածաշրջանում մեծ աշխատանք ենք կատարել, մասամբ դա ընկած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, մասամբ արտաքին գործերի նախարարության, մասամբ էլ տնտեսական սեկտորի ուսերին»,-ասել է Ռոուհանին, որի ելույթը հեռարձակում էր իրանական հեռուստատեսությունը:

Նա նաեւ նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փետրվարի 25-ին Իրանի մայրաքաղաք էր այցելել բացառապես այն բանի համար, որ շնորհակալություն հայտնի Իրանի ժողովրդին ու կառավարությանը, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարարությանն այն աշխատանքի համար, որը Թեհրանի կողմից կատարվում է Մերձավոր Արեւելքում:

Զարիֆն իր պաշտոնաթողության մասին փետրվարի 25-ին հայտարարել է Instagram-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս