Լեյբորիստները ցանկանում են կրկնական հանրաքվե անցկացնել Brexit-ի շուրջ. Times
Times-ը պատմում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը տեղի է տվել իր կուսակցության ազդեցիկ անդամների հորդորներին եւ պաշտոնապես հայտարարել Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման գաղափարը պաշտպանելու մասին: Թերթն այդ քայլը համարում է կուսակցությունից պատգամավորների՝ անցած շաբաթ սկսված դուրս գալը կասեցնելու փորձ, տեղեկացնում է BBC-ին:
YouGov ընկերության կողմից հրատարակության պատվերով անցկացված հարցումը ցույց է տվել, որ մեկ շաբաթվա ընթացքում բնակչության շրջանում լեյբորիստներին ցուցաբերվող աջակցությունը նվազել է այն դեպքում, երբ նոր ստեղծված Անկախ խորհրդարանական խմբին աջակցությունը աճել է եւ հասել 18 տոկոսի: Քորբինի հայտարարությունն առաջ է բերել նրա այն կուսակիցների ակնթարթային բացասական արձագանքը, որոնք պաշտպանում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:
Times-ը նշում է, որ դեռեւս տեղեկատվություն չկա այն մասին, թե կրկնական հանրաքվեի անցկացման ինչ պայմաններ կառաջադրեն լեյբորիստները, ինչպես նաեւ կկարողանա արդյոք այս ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկված պլանն աջակցություն ստանալ խորհրդարանի պատգամավորների մեծամասնության կողմից: Թերթին հաջողվել է իմանալ, որ ներկայում քննարկվում է այն ծրագիրը, որ քվեաթերթիկում պետք է լինի մի քանի տարբերակ, այլ ոչ թե միայն «կողմ» եւ «դեմ»-ը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու Թերեզա Մեյի պլանին: