Բաժիններ՝

Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում կանցկացնի նախագահ Ալիևի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին ասված է վրացական պետության ղեկավարի վարչակազմի կայքում:

Ալիեւի հետ հանդիպումը կկայանա ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված ձեւաչափով, պատվիրակությունների մասնակցությամբ:

«Տնտեսական-քաղաքական եւ առեւտրական հարաբերությունների խորացման հետ մեկտեղ գերակա կլինի նաեւ մշակութային կապերի զարգացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի Ալիեւից, Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի եւ խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:

Այցի ընթացքում նաեւ պլանավորված է Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանում ապրող վրացի ուսանողների եւ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:

Վրացական պատվիրակության կազմում կընդգրկվեն նախագահի վարչակազմի աշխատակիցներ, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728