
Բոլթոնը Հանոյ է ժամանել Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպման նախաշեմին. Yonhap

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Հանոյ է ժամանել Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպման նախաշեմին:
Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը: Տեղեկատվությունը, որ Բոլթոնն արդեն գտնվում է Վիետնամի մայրաքաղաքում, գործակալությանը էլեկտրոնային նամակում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Հարեթ Մարքին:
Կիմ Չեն Ունի եւ Թրամփի միջեւ երկրորդ հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 27-28-ին Հանոյում: Հյուսիսային Կորեայի առաջնորդն արդեն ժամանել է Վիետնամի մայրաքաղաք եւ տեղավորվել քաղաքի կենտրոնի Melia Hanoi հյուրանոցում: ԱՄՆ-ի նախագահի ժամանումն սպասվում է փետրվարի 26-ին ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: