Բաժիններ՝

Հանոյում մեկնարկում է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ երկրորդ հանդիպումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի՝ պատմության մեջ երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին Հանոյում:

Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Վիետնամի մայրաքաղաք: ԿԺԴՀ-ի ղեկավարը կանգ է առել Melia Hanoi հյուրանոցում, իսկ ԱՄՆ-ի նախագահը՝ JW Marriott հյուրանոցում: Երկու ղեկավարների առանձնազրույցը, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ կսկսվի տեղական ժամանակով 18:40-ին (Երեւանի ժամանակով 15:40-ին) եւ պետք է ավարտվի 19:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին): Ըստ որում ընդհանուր առմամբ նրանք Sofitel Legend Metropole հյուրանոցի տարածքում միասին կանցկացնեն շուրջ երկու ժամ:

Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպման լուսաբանման համար Հանոյ է ժամանել շուրջ 3,5 հազար լրագրող, ընդ որում նրանցից մոտավորապես 3 հազարը ներկայացնում են 200-ից ավելի արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ աշխարհի ավելի քան 40 երկրներից: Այս թիվը դարձել է ռեկորդային. Սինգապուրի առաջին գագաթնաժողովի ժամանակ աշխատել է շուրջ 2,5 հազար լրագրող:

Դոնալդ Թրամփն արդեն Հանոյի ճանապարհին ինքնաթիռում Twitter-ում գրել է, որ «շատ արդյունավետ» գագաթնաժողով է ակնկալում: Նա կրկնել է այն, ինչ հայտարարել էր ավելի վաղ. «Լիակատար միջուկազերծման դեպքում Հյուսիսային Կորեան արագորեն կվերածվի տնտեսական գերտերության», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս