
Թուրքիայի հանքերում շուրջ 6․500 տոննա չարդյունահանված ոսկի կա

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Միթհաթ Ջանսըզը տվյալներ է հրապարկել Թուրքիայի ոսկու պաշարների վերաբերյալ։ Ջանսըզի խոսքով՝ հաստատված է, որ Թուրքիայի ոսկու հանքերում առնվազն 1․200 տոննա չարդյունահանված պաշարներ կան։ Իսկ ընդհանուր պոտենցիալը կազմում է 6․500 տոննա։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մեկ տոննայի արժեքը 45 միլիոն դոլար է։ Եթե այդ պաշարների անգամ կեսն օգտագործենք, ապա առնվազն 100 միլիարդ դոլարի տնտեսական աճ կապահովենք», – նշել է թուրք փոխնախարարը։
Ջանսըզը նաև հավելել է, որ նախորդ տարի Թուրքիայի 248 հանքավայրերում արդյունահանման շնորհիվ պետությունը 253 միլիոն լիրայի եկամուտ է ապահովել։