
Մեյը խոստացավ, որ խորհրդարանը հնարավորություն կունենա մարտին քվեարկել Brexit-ի հետաձգման շուրջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է բրիտանացի պատգամավորներին, որ նրանք հնարավորություն կունենան քվեարկել Brexit-ի շուրջ բանակցությունների հետաձգման օգտին, եթե Եվրամիության հետ գործարքը չբավարարի նրանց: Մեյն այս խոստումով փետրվարի 26-ին հանդես է եկել Համայնքների պալատում։
Նրա խոսքով՝ նախ պատգամավորները մարտի 12-ին կրկնական քվեարկություն կանցկացնեն Բրյուսելի հետ գործարքի շուրջ: Եթե նրանք կրկնեն հունվարյան դեմարշը եւ վերստին մերժեն համաձայնագիրը, ապա մարտի 13-ին հնարավորություն կստանան քվեարկել հօգուտ այն բանի, որ Մեծ Բրիտանիան չկարողանա ԵՄ-ից դուրս գալ առանց գործարքի:
Եթե նրանք այնպիսի որոշում ընդունեն, որը կբացառի Brexit-ի հնարավորությունը կոշտ սցենարով, այդ դեպքում մարտի 14-ին նրանք կկարողանան քվեարկել բանակցությունների «կարճատեւ եւ ժամանակի առումով սահմանափակ հետաձգման» թեմայի շուրջ: Իսկ առայժմ Brexit-ը պլանավորված է մարտի 29-ին, հայտնել էՏԱՍՍ գործակալությունը: