Բաժիններ՝

Իսրայելի նախկին նախարարը 11 տարվա բանտարկության դատապարտվեց Իրանի օգտին լրտեսության համար

Երուսաղեմի շրջանային դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց Իսրայելի Էներգետիկայի եւ ազգային ենթակառուցվածքների նախկին նախարար Գոնեն Սեգեւին, որն իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post իսրայելական հրատարակությունը:

«Մեղադրանքը, որը Սեգեւն ընդունել է մեղքը ճանաչելու շուրջ գործարքի շրջանակներում, ներառում էր ծանր հանցագործություններ՝ կապված լրտեսության եւ թշնամուն տեղեկատվություն տրամադրելու հետ՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մտադրությամբ»,-թերթը մեջբերել է Իսրայելի դատախազության ներկայացուցչի խոսքը:

Նախկին նախարարը, որն արդեն բանտային պատիժ է կրել թմրանյութերի մաքսանենգության, կեղծումների եւ խարդախության համար, արտահանձնվել էր Հասարակածային Գվինեայից, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին, եւ մայիսին ձերբակալվել «պատերազմական ժամանակաշրջանում հակառակորդին օգնություն ցուցաբերելու, Իսրայել պետության դեմ լրտեսության եւ հակառակորդին հետախուզական տվյալներ տրամադրելու կասկածանքով»: Սեգեւը Իսրայելի էներգետիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրել է 1995-1996 թվականներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728