Բաժիններ՝

Իրանի նախագահը դեռ չի ընդունել ԱԳ նախարար Զարիֆի հրաժարականը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի նախագահ Հասան Ռոուհանին դեռ չի ընդունել ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆիի հրաժարականը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Նա կոչ է արել չհավատալ տարբեր վերլուծություններին՝ կապված Զարիֆի հրաժարականի հնարավոր պատճառների հետ:

Փետրվարի 26-ին Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել էր հրաժարականի մասին՝ նշելով, որ անկեղծորեն ներողություն է խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում բոլոր թերությունների համար:

Նշենք, որ Իրանի արտգործնախարարի պաշտոնը Զարիֆը զբաղեցնում էր 2013 թվականի օգոստոսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728