
Հռոմի պապը կարդինալ Փելլին ժամանակավորապես հեռացրեց իր պարտականությունների կատարումից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեխաների նկատմամբ բռնության մեջ մեղավոր ճանաչված ավստրալացի կարդինալ Ջորջ Փելլին ժամանակավորապես հեռացրել է իր բոլոր պարտականությունների կատարումից եւ անչափահասների հետ ամեն տեսակ շփումներից: Փետրվարի 26-ին այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ժամանակավոր ղեկավար Ալեսանդրո Ջիզոտին:
«Մինչեւ բոլոր փաստերի վերջնական պարզաբանումը կարդինալ Փելլն ազատված է ծառայությունից եւ բոլոր պարտականությունների կատարումից եւ, ինչպես նախատեսված էնորմայով, դեռահասների հետ ցանկացած շփումներից»,- նշել է Ջիզոտին:
Ըստ որում հայտարարության մեջ նշված է, որ Վատիկանում կսպասեն ամբողջ դատավարության, այդ թվում՝ վերաքննիչ դատավարության ավարտին՝ հաշվի առնելով այն, որ կարդինալը ժխտել է մեղադրանքները եւ մտադիր է պաշտպանել իր անմեղությունը դատական բոլոր, այդ թվում՝ բարձրագույն ատյաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: