
Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Հանոյ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ երկրորդ հանդիպումը կունենա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահի և ԿԺԴՀ ղեկավարի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ը: Սպիտակ տնից հայտնում են, որ Թրամփի առաջին միջոցառումը՝ Վիետնամի նախագահի հետ հանդիպումը ծրագրված է փետրվարի 27-ին: Այդ օրը երեկոյան միայն նա կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ:
Հանդիպումն անցկացվելու է դեմ առ դեմ ձևաչափով, ինչին հաջորդելու է ընթրիքը, որին ամերիկյան կողմից միանալու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սպիտակ տան ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալևիչը, հյուսիսկորեական կողմից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի ղեկավարի տեղակալ Կիմ Յոն Չխոլը: