Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները լույս հունիսի 27-ի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հացրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Եվրոպայի երկրներին՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորմանը։
ԱՄՆ-ի վարչակազմը գտնում է, որ ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային մշակումների խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում:
Լավրովը հորդորել է ԱՄՆ-ին՝ միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ սադրանքներ թույլ չտալու համար, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Բնապաշարների եւ վայրի բնության պահպանության գործակալության աշխատակիցները տեսանյութ են նկարահանել, որում պատկերված են սպիտակապոչ երկու եղջերուներ, որոնք կռվում են հետեւի ոտքերի վրա կանգնած:
Իսպանիայի Մայորկա կղզում լողափ նետված շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում:
Աշխարհում առաջին «Դիսնեյլենդ»-ի՝ զվարճալիքների թեմատիկ զբոսայգու պլան քարտեզը, որը ձեռքով նկարել է Ուոլթ Դիսնեյը, ԱՄՆ-ում 708 հազար դոլարով վաճառվել է աճուրդում:
Արքայազն Հարրին պատմել է, որ ունեցել է մի շրջան, երբ ցանկանում է հրաժարվել իր տիտղոսներից եւ ապրել սովորական կյանքով:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է այս շաբաթվա ընթացքում ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով տուգանել Google կորպորացիային՝ ընկերության համանուն որոնողական ծառայության աշխատանքի գործով, ինչի մասին գրել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ։
«Եթե գերակշռեն Ադրբեջանի հետ տնտեսական շահերը, ապա Իրանի միջնորդության դերակատարությունը կգնա ավելի շատ Ադրբեջանի կողմը։ Իրանի համար անվտանգությունը շատ կարևոր է, բայց նա ներկայումս վարում է տնտեսական քաղաքականություն։ Պատերազմի վերսկսումն Իրանի շահերից չի բխում, և նա կփորձի սաստել այդ իրավիճակը»։
Իռլանդիայի TV3 հեռուստաալիքում եղանակի կանխատեսման վարող Դերիք Հարթիգանին ուղիղ եթերում քամու պոռթկումը դուրս է քշել կադրից։
ԱՄՆ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը և առաջիկայում կվերադառնա Մոսկվա:
«Լեւադա-Կենտրոն»-ի սոցիոլոգները ռուսաստանցիներին խնդրել են նշել բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենանշանավոր մարդկանց: Առաջին հնգյակում հայտնվել են՝ Իոսիֆ Ստալինը (38 տոկոս), Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Պուշկինը (34-ական տոկոս), Վլադիմիր Լենինը (32 տոկոս) եւ Պետրոս Առաջինը (29 տոկոս)։
Ալիա Մուսթաֆինան նշեց, որ նպատակադրված են նախաձեռնել երկարաժամկետ ծրագրեր՝ ուշադրության կենտրոնում պահելով օրինակ փաստաթղթերի թվայնացման գործընթացը, որում Ղազախստանը որոշակի փորձ ունի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, Fox News հեռուստաալիքի “Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել է, որ իր հոր քաղաքական բնազդները «ֆենոմենալ են»:
Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանն իրականացնել հակաժողովրդավարական քաղաքականություն, որի հետևանքով Ադրբեջանը շարունակում է ձախողել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված բոլոր համաձայնությունները:
Չինացի իրավապաշտպան, 2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն, որը հայրենիքում 11 տարվա բանտարկության էր դատապարտվել պետական կարգի տապալում հրահրելու համար, բանտից ազատվել է նրա մոտ լյարդի քաղցկեղի ախտորոշման կապակցությամբ:
Ուկրաինայի բնակչության ավելի քան 40 տոկոսը պաշտպանում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ այն ճգնաժամը, որ եղել է, և 2015թ-ին ԵԱՏՄ-ում անկումը խառնում է պատկերը: Նա վստահություն հայտնեց, որ եթե շոկային վիճակներ չլինեին, իրենց նախնական հաշվարկները իրականություն կդառնային: Նա նշեց, որ հիմնական առավելությունն ունենում ենք ոչ առևտրային սահմանափակումների վերացումից:
Այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերի մասին, սակայն դուք լռում էիք։ Երբ ես իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ եւս, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք։
Բահրեյնի արտաքին գործերի նախարար Հալեդ բեն Ահմեդ ալ Խալիֆան Կատարին սպառնացել է «արտակարգ տարածաշրջանային միջամտությամբ», եթե Դոհան չցանկանա կատարել տարածաշրջանի երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հյուսիսային Իռլանդիայի DUP դեմոկրատական յունիոնիստական կուսակցության ղեկավարությունն ի դեմս կուսակցության առաջնորդ Առլեն Ֆոսթերի բրիտանացի պահպանողականների հետ կնքել է Պահպանողական կուսակցության աջակցության համաձայնագիր։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին դրա անցկացման 12-րդ օրը միացել են աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող թուրքեր:
Ֆրանսիան հավատարիմ է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:
«Եթե թուրքերն ուզում են, թող գնեն: Գումարը վճարեք և մենք էլ կվաճառենք: Հույները գնում են զենք: Իսկ ռուսական ինքնաթիռները դեռևս օգտագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Աղֆաններն էլ պանաջում են ԱՄՆ-ից, որ վերջինս ռուսական ուղղաթիռներ գնի Աղֆանստանի բանակի համար»:
«Ինչպես Ադրբեջանն է համակիրներ գտնում, Հայաստանը ևս պետք է գտնի համակիրներ: Նախ և առաջ՝ ՄԱԿ-ն աշխարհի այն կառույցներից է, որ ամենաշատ երկրներն է իր մեջ ներառում, ու դրանց ցանկում Հայաստանը պետք է գտնի իր համար համակիրներ։ Երկրորդ քայլը՝ պետք է դիվանագիտական տարբեր խողովակները զարգացնել։ Պարտադիր չէ՝ ՄԱԿ-ում դու ունենաս համակիրներ, պետք է ուժեղացնես լոբբինգը։ Ունենալով նման սփյուռք՝ մենք պետք է ուժեղացնենք մեր լոբբինգն այդ հարցում։ Ճիշտ ժամանակն է՝ նման կարևորության խնդիրները մղել առաջին պլան»,- պարզաբանեց նա։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրափի՝ հուլիսի սկզբին Համբուրգում հնարավոր հանդիպման առթիվ կոնկրետ աշխատանքներ մինչ օրս չկան: Կրեմլը պատրաստ է բանակցությունների ցանկացած արարողական ձեւաչափի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը խոսեցին Իսրայելի դեսպանատան՝ Երևան տեղափոխվելու մասին։
«Հայաստանին ևս առաջարկվել է գնել զինամթերք, բայց Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը Հայաստանի ձեռքում է։ Մենք միշտ բաց ենք»։
Իրաքի բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումները վերադարձրել են հսկողությունը էլ Ֆարուք շրջանի նկատմամբ Մոսուլի պատմական մասում, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին պատվարն է քաղաքում: