Բաժիններ՝

Ջակարտայից Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը կսկսվի 2021 թվականին

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են 2021 թվականին ձեռնամուխ լինել խիտ բնակեցված Ջակարտայից երկրի մայրաքաղաքի տեղափոխմանը մեկ այլ քաղաք: Այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն:

«Մենք շինարարական աշխատանքները կսկսենք 2021 թվականին: Հույս ունենք, որ տեղափոխման գործընթացը կավարտվի մինչեւ 2024 թվականը»,-հունիսի 19-ին նախարարի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:

Գերատեսչության ղեկավարը ենթադրել է, որ նոր մայրաքաղաքը կհայտնվի երկրի կենտրոնական մասում գտնվող Կալիմանտան կղզում, իսկ տեղափոխման արժեքը կկազմի 32,5 մլրդ դոլար:

Ավելի վաղ ինդոնեզական կառավարությունն այս նախագիծը գնահատել էր 22,6 մլրդ դոլար: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով:

Uber ընկերության հետազոտության համաձայն, այս քաղաքում ավտոմոբիլիստները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենից ավելի ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս