Հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը. news.am

NEWS.am–ի տեղեկություններով՝  հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

Կայքի տեղեկություններով՝  հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։

Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։ Այս պահին քաղաքացիները սպասում են  հայկական կողմի օգնությանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930