Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանը Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտին, երեք տարվա ազատազրրկման է դատապարտել դստեր համար ապօրինի արտոնությունների ստացման գործով, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը։
«Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները եւ «Կրասնոդար» սուզանավը թեւավոր հրթիռներով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների խոշոր զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քաղաքական այլախոհներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հանդես է եկել իր գլխավոր քաղաքական ժառանգության՝ Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի պաշտպանությամբ:
Փենյանը նոր հրթիռային շարժիչի հերթական փորձարկումներն է կատարել, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել «հավատքի ազատությունը խախտելու» համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել մշտական կեցության վկայագիր տրամադրել այդ երկրների բոլոր այն քաղաքացիներին, որոնք առնվազն հինգ տարի ապրում են Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում է BBC-ին:
Արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ:
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենն առաջարկել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի՝ հուլիսի սկզբին Մինսկում կայանալիք նստաշրջանում ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե:
acebook-ի օգտատեր Էշթոն Ֆիլիպսը հրապարակել է տեսագրություն, որտեղ արծիվը վայրասլաց թռչում է իր նավակի վրա եւ ձուկ գողանում:
Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, ենթադրում է, թե բրիտանական գահի ժառանգներից ոչ մեկը չէր ցանկանա միապետ դառնալ:
Հոլիվուդյան ռեալիթի-շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը վարձել են սուրոգատ մայր՝ երրորդ երեխա ունենալու համար:
«Դրեք ձեզ Բաքվի տեղը։ Բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք ոչ մի տեղ չեն տանում, կողմերն իրական փոխզիջումների պատրաստ չեն։ Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը։ Բացի այդ սադրանքներից, հարցը թեժ պահելու փորձերից, ի՞նչ կարող է անել»։
Նախագահ Թրամփն արտերկրից եկամուտ է ստացել իրեն պատկանող ընկերությունների միջոցով, իսկ Կոնգրեսի դեմոկրատներն այդ պատճառով նրա դեմ երեք դատական հայց են հարուցել: Ընդդիմադիր օրենսդիրների խոսքով, արտերկրից ստացվող եկամուտը կարող է ազդել նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության ոլորտի որոշումների վրա:
Ճանաչված իտալացի կատարող Ալ Բանոն առաջին համերգն է տալու հարկադրական ընդմիջումից հետո, որը նրան պահանջվեց մարտին 20-ին գլխուղեղի արյան շրջանառության խանգարման պատճառով հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Երկրի բնակչությունը ներկայիս 7,6 միլիարդից 2050 թվականին կավելանա մինչեւ 9,8 մլրդ, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի, նույնիսկ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի իջնելուն:
Իրաքի վարչապետ Հեյդար ալԱբադին հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կհայտարարվի Մոսուլի ազատագրման մասին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կազմակերպում են այն ընտանիքների երեխաների սպանություններ, որոնք մտադրվել են հեռանալ Իրաքի Մոսուլ քաղաքից:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել երկրում Եվրոպական Միությունից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու օգտին:
Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:
«Միջազգային հանրությունում մենք որևէ հարց չենք բարձրացրել՝ որպես քաղաքական օրակարգի հարց: Նախաձեռնողականությունն ընդհանրապես զրոյական մակարդակի վրա է: Եթե դիվանագիտական կորպուսի կատարած գործողությունների արդյունքը 25 տարվա ընթացքում չի երևում, ուրեմն գործողություններն արդյունավետ չեն: Արդյունավետ նախաձեռնողականություն չկա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
«Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
Ռուսական «Մելոդիա» ընկերությունը վաճառքի է հանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Ի հեճուկս ճակատագրի» երաժշտական ալբոմը:
«Եթե Կատարը մտադիր է վերադարձնել նախկին հարաբերությունները հարեւան երկրների հետ, նրան անհրաժեշտ է կատարել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի շրջանակներում ընդունված որոշումները»,- նշել է պետնախարարը: Գարգաշը հավելել է, որ դրանց թվում գլխավորներն են՝ «ահաբեկչությանը, Սիրիայում եւ Լիբիայում արմատական խմբավորումներին ցուցաբերվող ֆինանսական աջակցության դադարեցումը, ինչպես նաեւ Էմիրությունների տարածքում գտնվող այն անձանց հանձնումը, որոնք որոնվում են որպես տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ահաբեկիչներ:
«GSP+» համակարգին անցնելով` Հայաստանն ունի դեպի ԵՄ տարածք արտահանման շարունակական աճ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանումը կրող հրապարակումների շարքի շրջանակներում։
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա առաջին փոխադրումներն անելու մասին:
Թուրքիայի զինված ուժերը Բիթլիս նահանգի Թաթվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր կորուստներ են գրանցել:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում Ղուրան կարդալու և մուսուլմանական աղոթք հնչեցնելու փաստը:
«Չեխիայի կառավարությունն ամեն տարի հայ ուսանողների համար կրթաթոշակների ծրագրեր է ստորագրում, և այս առումով մեծ հետաքրքրություն կա հայ ուսանողների միջև։ Ամեն տարի 200-ից ավելի ուսանողներ պայքարում են հինգ ամբողջական կրթաթոշակի տրամադրման համար։ Մենք նաև ունենում ենք Չեխիայում սովորող ուսանողներ միջազգային «Վիշեգրատ հիմնադրամի» ծրագրերով։ Այն մի հիմնադրամ է, որը ստեղծվել է Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի համագործակցությամբ։ Այս տարի 3 ուսանողներ արժանացան այդ կրթաթոշակին, և ես հուլիսի սկզբին հանդիպելու եմ այդ բոլոր ուսանողների հետ դեսպանատանը»։