Թրամփը երկօրյա այցով կուղրորվի Հարավային Կորեա. Yonhap
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այց կկատարի Կորեայի Հանրապետություն: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հունիսի 30-ին. բանակցությունների գլխավոր թեմաները կդառնան «ամերիկա-հարավկորեական դաշինքի ամրապնդումը եւ երկկողմ համագործակցության ուղիները Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար նրա լիակատար միջուկազերծման միջոցով»:
Հունիսի 10-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթեգուսը հայտարարել է, որ Թրամփը Հարավային Կորեա կուղեւորվի Քսանի խմբի գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որը հունիսի 28-ից 29-ը կկայանա Ճապոնիայի Օսակա քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: