Մենիշխանությունը տապալվել է. Գարո Փայլանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին
Թուրքիայի մեջլիսի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել Ստամբուլում տապալված մենիշխանության վրա ժողովրդավարություն կառուցել:
Նա Bianet լրատվական գործակալությանը Ստամբուլի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ իր գնահատականներն է հայտնել: «ԺԴԿ-ի ընտրողները այս անգամ նախկինից ավելի վճռական էին: Սակայն, այս ընտրություններում ամենակարևորն այն էր, որ տապալվեց մենիշխանությունը: Այժմ ժողովրդավարության համար բոլորս միասին, ձեռք ձեռքի տված պետք է պայքարենք: Պետք է մի կողմ թողնենք միջկուսակցական խնդիրները, քուրդ, թուրք, հայ լինելը և մենիշխանության տապալման վրա կրկին ժողովրդավարություն կառուցենք՝ հանուն Թուրքիայի բոլոր քաղաքացիների»,- նշել է Փայլանը: