Մոսկվան չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում
Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կարող է մնալ ՌԴ-ի միակ սահմանափակիչ միջոցն ի պատասխան հակառուսական ելույթների, եթե իրադրությունը դուրս չգա ներկայիս շրջանակներից: Այդ մասին հայտնել է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մի աղբյուր:
«Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող, ասել է ԱԳ նախարարությանը մոտ կանգնած մարդը, քանի դեռ դրվում է առանձին եւ լկտի հակառուսական թշնամական ելույթներին սահմանափակ հակազդման, այլ ոչ թե ամբողջ քաղաքականության վերանայան հարցը»,- ասված է հրապարակման մեջ:
Հրատարակության աղբյուրի խոսքով՝ զբոսաշրջիկների նկատմամբ սպառնալիքների պատճառով հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը պայմանավորված է ոչ միայն Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ տեղի ունեցած վիրավորական միջադեպով, այլեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությամբ, թե Թբիլիսիի իրադրության սրման հետեւում կանգնած է Մոսկվան, հաղորդել է «Ինտերֆաքսը»: