Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:
Ադրբեջանը վերջերս զորավարժություն է անցկացրել, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է: Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը պլանավորված է հաջորդ ամսին:
Անդրադառնալով միջազգային և տեղական մամուլում հրապարակվող վերլուծություններին, թե խորորամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, նա ասաց, թե չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:
Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուն ընտրվել է Մոլդովայի «Ազգային միասնության կուսակցության» պատվավոր նախագահ, որը երկու երկրների միավորման հասնելու նպատակով հիմնել է Մոլդովայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Անատոլի Շալարուն:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։
Ավելի քան 50 հազար մարդ հունիսի 25-ի երեկոյան 90 կիլմետր երկարությամբ «կենդանի շղթա» են կազմել Լյեժի մերձակա Tihange ատոմային էլեկտրակայանի ցանկապատից մինչեւ Գերմանիայի Ախեն քաղաք:
Թուրքիայի զինված ուժերը Բինգյոլում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախման հետևանքով նոր կորուստներ են գրանցել:
Թուրքիայի ափերը ողողող Էգեյան ծովում հունիսի 26-ի առավոտյան կրկին երկրաշարժ է գրանցվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ ուշադրությունը կենտրոնացնել էներգակիրների մատակարարումների բնագավառում Միացյալ Նահանգների գերիշխող դիրքի ամրապնդման վրա:
Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu):
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմամբ Ռուսաստանը մտադիր է վրեժխնդիր լինել Կիեւից:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ Հնդկաստանը շուտով կդառնա մի երկիր, որը նման է Միացյալ Նահանգերին իր քաղաքացիների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման տեսակետից:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը պաշտպանող ցանցահենները հունիսի 25-ին կառավարական մի քանի պորտալներ են «կոտրել» ԱՄՆ-ում, ինչի մասին հայտնել է Associated Press-ը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ:
Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին ընդառաջ գերմանական կողմը հայտնել է, որ չի ցանկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մի քանիսի մուտքը երկիր:
Telegram մեսենջերն օգտագործվել է ահաբեկչական այն գործողության կատարողի եւ ղեկավարողի կողմից, որն ապրիլի 3-ին իրականացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում:
Հարավային Կորեայի նախորդ վարչակազմը՝ նախագահ Պակ Կըն Հեի գլխավորությամբ պլանավորել էր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի վերացումը, այդ թվում՝ դժբախտ պատահարի նմանակման միջոցով:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կամ ծառայողների Էլեկտրոնային փոստի մինչեւ 90 օգտահաշիվներ են «կոտրանքի» ենթարկվել խորհրդարանի վրա հունիսի 23-ին կատարված կիբեռհարձակման ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիին հայտարարել է, որ Իրանն անընդունելի է համարում Կատարի շրջափակումն արաբական մի շարք երկրների կողմից եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել նրան։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաստատել է վեց ուղևորների զոհվելը երկրի Անտիոքիայի նահանգում զբոսանավի խորտակվելու հետևանքով: Նրա հայտարարությունը հունիսի 26-ին հրապարակել է Excelsior թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Փայիփ Էրդողանն ուշագնաց է եղել Ռամազան սրբազան ամսվա ավարտին նվիրված աղոթքի ժամանակ։
Լոնդոնի London Marriott Hotel County Hall հյուրանոցն աշխարհում առաջին անգամ աշխատանքի է վերցրել հաստիքային եղանակագետի:
Ռուսաստանի բարձրաստիճան այրերը շարունակում են պնդել, որ Դաեշ-ի ղեկավար Ալ Բաղդադին վերացվել է ռուսական ռազմական ուժերի հրթիռակոծման ժամանակ: Դրա մասին են վստահեցնում նաև Ռուսաստանի օրենսդիրները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չի երևացել որևէ պետության կողմից: Տարածաշրջանում նոր իրավիճակ չստեղծելու, վերապահության եւ ընթացակարգը չքաջալերող հայտարարություններ են ընդհանրապես գերտերությունների կողմից:
Հարցին՝ արդյոք Մոսկվան կարո՞ղ է ընդդիմանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման այս ընթացքին, Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Մոսկվայի արձագանքին որ նայենք, պետք է անկախությունից էլ հրաժարվենք։ Մոսկվային, բնականաբար, դուր չի գալիս նախկին ԽՍՀՄ տարածքի երկրի անկախ քայլերը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը` Իվանկա Թրամփին, դատարան են կանչել կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեղադրանքով: