Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում կարող էին վիրավորել այն խիստ արտահայտությունները, որոնք ինքն արել է րագրողի եւ քաղաքական գործչի իր երկարատեւ կարիերայի ընթացքում:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները առեւտրական բանակցությունների հերթական փուլը կսկսեն հունիսի 19-ին:
Ճապոնիայում առնվազն 21 մարդ է տուժել 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը տեղի է ունեցել հունիսի 18-ի երեկոյան Ճապոնական ծովում՝ Յամագատայի պրեֆեկտուրայի մերձակայքում:
ԱՄՆ-ի Սենատից մի խումբ հանրապետականներ եւ դեմոկրատներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել բացատրել Մերձավոր Արեւելքում լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղաբաշխման իր որոշումը եւ նախազգուշացրել են, որ Կոնգրեսը չի արտոնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին:
Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ Էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: Այդ մասին ասված է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Սա ցույց է տալիս, որ իշխանությունները որոշ մտավախություններ ունեն ապագայի վերաբերյալ, լավ է, թե վատ, չէի ցանկանա մեկնաբանել, բայց դա կա։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս դրվագը լուրջ հետևանքներ չի ունենա երկու երկրների ղեկավարությունների միջև հարաբերությունների վրա»,- ասաց նա։
ԱՄՆ Մինեսոտա նահանգում 4-ամյա տղան փախցրել է իր պապիկի ավտոմեքենան և գնացել է քաղցրավենիքի հետևից:
«Այո՛, կան հաշիվներ, իսկ ո՞ր երկիրը չունի պատմական հաշիվներ, բայց պետք է քաղաքակիրթ կերպով վերաբերվել սեփական պատմությանը և ընթանալ առաջ և ոչ թե՝ հետ»:
«Հայաստանում հիմա ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների ու վեճերի վրա, ինչը, կարծում եմ՝ իշխանության բացթողումներից է»:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վատացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համաձայն «Դիվանագիտան հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, դիվանագետն իրավունք ունի բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը:
Հունիսի սկզբից ի վեր ավելի քան 300 հազար մարդ իրենց տները հարկադրաբար լքել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարեւելյան նահանգներում, որտեղ շարունակվում են տեղի զինված խմբավորումների մարտական բախումները:
Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծեր նավթի-գազի ճյուղում եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում, ըստ որում Իրանը շահագրգռված է իր տարածքում ջերմային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման եւ արդիականացման նախագծերին Ռուսաստանի ընկերությունների մասնակցության հարցում:
Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերրի Լամը նպատակահարմար է համարում շարունակել աշխատանքն իր պաշտոնում, չնայած զանգվածային բողոքներին, որոնք սկսվել էին ՉԺՀ արտահանձնման մասին ժողովրդականություն չվայելող օրինագիծն առաջ տանելու փորձից:
Իսպանիայում տասը մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները արդեն երկար ժամանակ ուղղված են պատերազմ հրահրելուն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ երկրում անցկացված զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայի (Գանձակ) տներից մեկի վրա:
Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան դչադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում:
Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին։
Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը ժամանել է Ուկրաինա։
Սպիտակամորթ հարավաֆրիկացիների կողմից բողոքների փոթորիկ են հարուցել Դանիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան եւ երկրի ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահի դուստր Զինձի Մանդելայի քաղաքականապես ոչ կոռեկտ գրառումները Twitter-ում:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ:
Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ է զոհվել, եւս մեկն անհայտ կորած է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով:
Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին:
«Մենք ամեն բան անում ենք ԽՎ կանոնակարգի շրջանակներում, որ հենց առաջին փուլում՝ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ, դա չեզոքացնենք և անցկացնենք մեր փոփոխությունները: Մենք շատ լավ առաջարկների փաթեթ ենք ուղարկել և շարունակում ենք ուղարկել, քանի դեռ ժամանակ կա»:
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։