Բաժիններ՝

Ղազախստանի Թուրքստանի մարզում արտակարգ դրություն սահմանվել զինապահեստում տեղի ունեցած պայթյունից հետո

Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել հանրապետության Թուրքստանի մարզում, որի Արիս քաղաքում հունիսի 24-ին պայթյուն է տեղի ունեցել զորամասի տարածքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքստանի մարզի վարչակազմի ղեկավար Ումիրզաք Շուքեեւը:

«Արտակարգ դրությում է հայտարարված մարզում: Մոբիլիզացված են բոլոր շրջանները, բոլոր մերձակա բնակավայրերը: Տեղի ունեցածի մասշտաբները պահանջում են տարհանել ամբողջ քաղաքը: Բոլոր ուղղություններով կշարժվեն ավտոմեքենաների շարասյուներ, կվերցնեն մարդկանց, կտեղափոխեն հատուկ կազմակերպված ճամբարներ»,-ասել է Շուքեեւը, որի ելույթի տեսանյութը տարածել է Tengrinews ղազախսկան լրատվական գործակալությունը:

Հունիսի 24-ին Ղազախստանի զինված ուժերի՝ Թուրքստանի մարզի Արիս քաղաքի մոտ գտնվող զինապահեստներից մեկում բռնկում Էէ տեղի ունեցել, որի հետեւանքով այրվել է զինամթերքի մի մասը:

Ներկա դրությամբ զոհեր ու տուժածներ չկան: Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատահարի վայր է ուղարկել հատուկ ստեղծված հանձնախումբ, Ղազախստանի զինուժերի անձնակազմը հետեւանքների վերացման միջոցներ է ձեռնարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս