Սերգեյ Միրոնովը կոչ է անում արգելել վրացական գինու և գյուղմթերքի ներկրումը Ռուսաստան
Ռուսաստանի պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն իր կարծիքն է հայտնել վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ռուս-վրացական հարաբերությունների մասին: Մասնավորապես, նա կոչ է արել Վրաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:
«Եկեք ուղիղ խոսենք: Վրաստանից մթերքի և գինու ներկրումը այդ երկրի տնտեսության համար բարեգործություն է մեր կողմից և մենք այդ բարեգործությունն անում ենք տեղացի գինեգործների ու գյուղարտադրողների հաշվին: Եթե Թբիլիսին ի վիճակի չէ գնահատել բարի կամքի ժեստերը, իմաստ չեմ տեսնում շարունակել առևտրական կապերը մի երկրի հետ, որը պարբերաբար հակառուսական քաղաքականությամբ է հանդես գալիս»,- Միրոնովին է մեջբերում «ՌԻԱ»-ն: