«Մեր հայրենակիցները հնդկաձավար չեն օգտագործում, իրենց համար նորություն է և սա դժգոհություն է առաջացնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` մեկնաբանելով Սիրիա ուղարկված օգնության կապակցությամբ հնչած դժգոհությունները:
«Դուք կարծում եք՝ օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ընդունված որոշումները լրիվ համահունչ էին նրան, ինչ ՀՀ նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ: Մենք ասում էինք, որ հրադադարի եռակողմ համաձայնագրերը, որոնք կնքվել էին անժամկետ՝ Ադրբեջանի, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, պետք է անխտիր իրականացվեն»:
Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ կայանալիք հանդիպումը պետք է պարզություն մտցնի երկու երկրների փոխգործակցության հարցում:
«Բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում Վիեննայում, ես ամբողջ պատասխանատվությամբ եմ դա ասում, մի օր դրանք կհրապարակվեն, եռանախագահների առաջարկները և այն, ինչ որ բանակցվել է, բոլորի մեջ ասված է, որ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակման բանակցություններին` Հայաստանի, Ադրբեջանի հետ և եռանախագահների միջնորդությամբ»:
Տոկիոյում հունիսի 30-ին անփութության գործով դատական ունկնդրումներ են սկսվել «Ֆուկուսիմա-1»-ի գործարկու-ընկերության՝ Tokyo Electric Power-ի (TEPCO) նախկին ղեկավարի նկատմամբ:
Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը մտադիր չեն Կատարի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը կարգավորել բանակցությունների ճանապարհով: Այս կարծիքը հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին Վաշինգտոն այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրուցելիս:
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց:
ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Տայվանին, ինչպես նաեւ պատժամիջոցների սահմանումը Չինաստանի ընկերությունների դեմ բացասաբար կազդեն ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ վստահության վրա:
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն սկսել է կոռուպցիայի մեղադրանքների քննարկման ընթացակարգը, որոնք առաջադրվել են երկրի նախագահ Միշել Տեմերին:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները հունիսի 29-ին Հիթրոու օդանավակայանում ձերբակաել են երիտասարդ մի կնոջ, որին կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։
Միացյալ Նահանգների իշխանությունները մինչ օրս այն բանի ոչ մի ապացույց չեն հայտնաբերել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր նախահամաձայնության մեջ մտնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որին Վաշինգտոնը մեղադրում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ:
ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ու արաբական ջոկատների կոալիցիայի հրամանատարությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները լիովին շրջապատված են իրենց կողմից հռչակված «խալիֆայության մայրաքաղաքում»՝ Սիրիայի Ռաքա քաղաքում, տեղեկացնում է BBC-ին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է ԱՄՆ-ի թեւակոխումը Էներգետիկական քաղաքականության «ոսկե դարաշրջան»՝ բնական գազի, նավթի եւ ածխի արտահանման ավելացման շնորհիվ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունը, որն սկսվում է հուլիսի 5-ին, կլինի, «կարճատեւ, բայց հագեցած»:
Գոլը ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին նա գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում: 5 ժամ տևած ձերբակալությունից հետո լրագրողը երկրից արտաքսվել էր: Թե որն է եղել երկրից արտաքսման պատճառը, հայտնի չէ:
Սիրիան չի վերացրել քիմիական զենքի ստեղծման՝ իր ծրագիրը: Այս պնդումն է բովանդակում գրավոր այն հայտարարությունը, որը հունիսի 29-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը տարածել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցի հրապարակման առթիվ, որը հաստատում է ապրիլի սկզբին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում զարինի կիրառումը:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
«Հունիսի 29-ին ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Խնդրի առնչությամբ հանդես է եկել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն, ով բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ:
«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Շվեյցարիայի Յուրայի կանտոնի Կուրտդու սարահարթում դինոզավրի եռամատ ոտքի հետք են հայտնաբերել:
Շարժական հավելվածների համաշխարհային ինդուստրիայի ծավալը 2021 թվականի կարող է հասնել 6,3 տրլն դոլարի:
«Լավրովը ոչ թե փորձում է, այլ ուղիղ ասում է, որ, քանի որ նույն «Արևելյան համագործակցությունն» ընկալվում է՝ որպես հակառուսական, ապա, եթե ինչ-որ համաձայնագիր ստորագրվի նոյեմբերին, ապա դա ևս կդիտարկվի՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն»:
Վերջերս Կալիֆոռնիայում տեղի ունեցած մանկապիղծների ձերբակալությունների ալիքից հետո կինոաստղ Բրեդ Փիթը ցնցող բացահայտումներ է արել հոլիվուդյան մանկապղծության վերաբերյալ:
«Մինչ այժմ մեծ հարց է, թե ինչպես վիրուսն աշխարհի մակարդակով տարածվեց այդ արագությամբ։ Մասնագետներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ»։
Իրանական հեռուստաընկերությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի գլխավորած կառավարությանը:
Ճապոնիայի բանկի կառավարման անդամ Յուտակա Հարադան ընդգծել է Ադոլֆ Հիտլերի նշանավոր տնտեսական քաղաքականությունը: