Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իսրայելի Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության հեռանկարները, սիրիական և Մերձավոր Արևելքի այլ ճգնաժամերի լուծման քայլերը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Walt Disney World ժամանցի զբոսայգում կհայտնվի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անիմատրոնային ֆիգուրը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2017 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ընդհանուր պարտքը հասել է ռեկորդային 217 տրիլիոն դոլարի կամ գլոբալ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 327 տոկոսին:
Դուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի ցանցլեր Անգելա Մերկելը հունիսի 29-ին պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել Եվրոպայի անվտանգության հարցերում՝ այդ կապակցությամբ սպառնալիքներից մեկը համարելով Ռուսաստանի միջամտությունը հարեւան երկրների գործերին:
Twitter սոցիալական ցանցի նախկին փոխնախագահ, հայազգի Րաֆֆի Գրիգորյանը նշանակվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն: Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է նաև իր թվիթերյան էջում:
վրահանձնաժողովը սեպտեմբերին կվերանայի ԵՄ-ի կիբեռանվտանգության ռազմավարությունը:
Եվրոպայի երկրները մտադիր են G20-ի՝ հաջորդ շաբաթ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում միասնական դիրքորոշմամբ հանդես գալ հանգուցային թեմաների շուրջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ:
Պեսկովը հիշեցրել է, որ հունիսի 29-ին Ռուսաստանի ղեկավարը կընդունի նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին:
Քրդական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկը հրաշքով փրկվել է մահից, ինչին կարող էր հանգեցնել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալի գնդակը, տեղեկացնում է BBC-ին:
Համաձայնեցվել է Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է կայացրել:
Իրաքի բանակն ավարտել է Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին խնդրել է մտածել այն մասին, թե ինչը կարող է որպես զիջում առաջարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկու ղեկավարների առաջին անձնական հանդիպման ընթացքում:
Երկու օրվա ընթացքում ավելի քան 1,5 հազար դիմում է ստացվել Ուկրաինայի ազգային ոստիկանությունում համակարգչային ցանցերի աշխատանքին Petya.A վիրուսի միջամտության կապակցությամբ, բացվել է ավելի քան 60 քրեական գործ:
Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա այցելել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է տեղի իշխանություններին՝ միջոցառում կազմակերպելու և այդտեղ ելույթ ունենալու հարցով:
«Մեզ համար կարևոր են գյուղատնտեսությունը, տրանսպորտն ու հաղորդակցությունը, տուրիզմը, այն հնարավորություններն ու հաջողությունները, որ ունեն երկու երկրները։ Մենք պետք է կիսվենք մեր հաջողություններով, որպեսզի միասին համատեղ արտադրությամբ կարողանանք երրորդ երկրների շուկաներ դուրս գալ։ Դա է մեր հիմնական խնդիրը։ Մեր առևտրաշրջանառությունը 2017թ. սկսել է փոքր-ինչ կարգավորվել և նույնիսկ աճել, բայց մենք հսկայական պոտենցիալ ունենք, և կարծում եմ, որ 350-400մլն դոլարը երկու երկրների առևտրաշրջանառության համար բավականին քիչ է, մենք պետք է մեծացնենք այդ թիվը»։
Թվային տնտեսության եւ հասարակության հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է 20 մլրդ եվրոյի չափով վնաս հասցնել ԵՄ-ի բյուջեին, եւ այն անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ հարկերի հաշվին:
Հարավային Կորայի նախագահ Մուն Չժե Ինը Կորեական թերակղզու խաղաղ միավորումը «ոչ փոխզիջումային սկզբունք» է համարել «կայուն զարգացմանն աջակցելու եւ ապագա սերունդների բարեկեցության համար», բայց միեւնույն ժամանակ ընդգծել է անվտանգության խիստ միջոցների անհրաժեշտությունը ԿԺԴՀ-ի կողմից զինված սադրանքներին դիմակայելու համար:
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի հետ այս առավոտ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը։ Մենք տեսնում ենք, որ ավելի մեծ ներուժ կա, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Նախարարի հետ շատ կոնկրետ քայլերի շուրջ համաձայնություններ ենք ձեռք բերել, կփորձենք ստեղծել օպերատիվ խումբ, որը կզբաղվի այս հարցերով»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթի հետ, որը Մոսկվայում կգտնվի աշխատանքային այցով:
Petya շորթիչ-վիրուսը գրոհել է Դանիայի Maersk Group ընկերության համակարգը, որին է պատկանում Վրաստանում Փոթիի նավահանգստի սեփականատեր APM Terminals ընկերությունը, ինչի հետեւանքով լիովին անջատվել են IT-համակարգերն ամբողջ աշխարհի բազմաթիվ նավահանգիստներում եւ տերմինալներում:
Հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն և խորն արմատներ: Դրանք ձևավորվել և զարգացել են դարերի ընթացքում` հիմնվելով մեր ընդհանուր արժեհամակարգի վրա: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիների ընթացքում, հայ-իտալական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել մի շարք ձեռքբերումներով:
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 47 տարեկանում վախճանվել է ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին մենակատար Օլեգ Յակովլևը:
Թուրքիայի մեջլիսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում այցելել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:
Եվրամիությունը կարողացավ վերապրել դժվարին փուլը, իսկ հանրակցության ապագայի նկատմամբ հավատը վերադառնում է:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է համաշխարհային կազմակերպության ծախսերի կրճատման հարցում առաջին հաջողությունների մասին. խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել է ավելի քան կես միլիոն դոլարով։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սահմանել է մուսուլմանական վեց պետությունների բնակիչներին եւ փախստականներին այցագրեր տալու նոր պահանջներ՝ Գերագույն դատարանի որոշման լույսով, որը մասնակիորեն վերականգնել է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործողությունը