Բաժիններ՝

Նոր Զելանդիան 136 մլն դոլար կծախսի բնակչությունից զենքը գնելու համար

Նոր Զելանդիայի իշխանությունները շուրջ 136 միլիոն դոլար կծախսեն բնակչությունից արգելված կիսաավտոմատ զենքը գնելու համար: Այդ մասին հայտնել է New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի ոստիկանության եւ ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությունը:

Քրայսթչերչում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որը 50 մարդու կյանք խլեց, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է երկրի տարածքում բոլոր մարտական կիսաավտոմատ զենքի եւ գրոհային հրացանների արգելք սահմանելու մասին:

Ապրիլին նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը մարտական տիպի կիսաավտոմատ զենքի, գրոհային հրացանների եւ դրանց դետալների արգելք է սահմանում:

Նշվում է, որ Նոր Զելանդիայի բյուջեում նախատեսված է 190 միլիոն նորզելանդական դոլար (124,7 միլիոն ամերիկյան դոլար) այդ զենքի գնման եւ եւս 18 միլիոն նորզելանդական դոլար (11,8 միլիոն ամերիկյան դոլար) դրանք հավաքելու սխեմայի մշակման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս