Բանգլադեշում առնվազն հինգ մարդ է զոհվել գնացքի վթարից, տուժել է ավելի քան 100 մարդ. The Daily Star

Բանգլադեշի Մաուիվիլբազար քաղաքի շրջանում առնվազն հինգ մարդ է զոհվել կամրջին մարդատար գնացքի վթարի հետեւանքով, տուժել է ավելի քան 100 մարդ: Այդ մասին հայտնել է The Daily Star տեղական թերթը: Upaban Express ընկերության գնացքը Սիլհեթ քաղաքից ուղեւորվում էր Դաքքա:

Վթարը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով 23:50-ին, երբ շարժակազմը դուրսԷէ ընկել ռելսերից՝ ընթանալով կամրջով, եւ վագոնններից մեկն ընկել է ջրանցքը: Փրկարար գործողությանը ներգրավվել են հրշեջ հաշվարկներ եւ տեղի բնակիչները: Կուլաուրի երկաթուղային ոստիկանության տեղամասի պետ Աբդուլ Մալեքն ասել է, որ պատկան մարմինները դեռ պետք է տեղի ունեցածի ամբողջական հետաքննություն անցկացնեն:
«Զոհերի թիվը կարող է աճել»,-նախազգուշացրել է նա: Սիլհեթի եւ այլ շրջանների միջեւ երկաթուղային հաղորդակցույթունը վթարից հետո ժամանակավորապես դադարեցվել էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս