«Անձամբ ինձ համար անակնկալ չէ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները նույնն էին, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Մերձավոր Արևելքում՝ խաղաղ բնակիչների խոշտանգում, զինվորների գլխատում, մահացածների մարմինների խոշտանգում: Նույն ձեռագիրն է: 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից կռվում էին բազմաթիվ ահաբեկիչներ: Այսինքն, սա նորություն չէ»:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Քիշքիշ Զեյանաթ գյուղին, զոհվել են ինը խաղաղ բնակիչներ, հաղորդել է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը:
Չինաստանի հարավում սկսված հեղեղումները խլել են 33 մարդու կյանք, 15-ը համարվում են անհետ կորած:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկրում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցով դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի այցելելու հարցում՝ անկախ այն հանգամանքից, որ դրանից հետո նախազգուշացումներ է ստանում Եվրախորհրդարանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին ավարտվել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջող փորձարկման մասին:
Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, ինչ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ Ավստրիայի նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ քարտուղարության հետ:
Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։
«Խնդրում եմ՝ այս գումարը ներդրեք, որպեսզի Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ դառնա»,- այսօր ԵՄ կողմից ֆինանսավորվող «STRONG CSOs» ծրագրի կազմակերպած «Քաղաքացիական հասարակությունը հանուն զարգացման» խորագրով հանրային միջոցառման ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների անունները, այս մասին ասաց Պոդլասկայի ներկայացուցիչ Յարոսլավ Վորոբեյլը։
Ավելի քան 2,7 հազար ուկրաինացի զինվորականներ են զոհվել եւ 10 հազլարից ավելին վիրավորվել Ուկրաինայի արեւելքի ուժային գործողությունների գոտում:
Թերթի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են զրույցի մանրամասներին, հեռախոսազրույցը կրել է «սիրալիր, սակայն շիտակ բնույթ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերն անցած և Ռաքքա մեկնած բրիտանուհի Սալլի Ջոնսը ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն զինյալները նրան դա թույլ չեն տալիս:
Աստանայում սկսվել է Սիրիայում զինադադարի երաշխավորների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի աշխատանքային խմբի նիստը:
ԿԺԴՀ-ի կողմից հուլիսի 4-ի առավոտյան արձակված բալիստիկ հրթիռը թռել է շուրջ 40 րոպե եւ ընկել, հավանաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին:
Ճապոնիայի Նագասակի քաղաքում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ:
Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը:
Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է,որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա: Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով:
Ադրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:
«2017թ. նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում 2 անձ է ձերբակալվել «օրենքով գող» լինելու մեղադրանքով։
Նիգերիայում «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման շուրջ 700 գրոհային հանձնվել է զինվորականներին:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին սոցիալական ցանցերում մահով են սպառնացել:
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:
Միջուկային զենքի միավորների ընդհանուր քանակությունը կրճատվում Է, մինչդեռ միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից: