Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող 2001թ. ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է Լյուքսեմբուրգի հռչակագիրը։ Ինչպես ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հռչակագիրն ընդունվել է առանց հակահայկական բանաձևերի։
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսին կառավորություն կազմելու մանդատ է տվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնից հեռացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային:
Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Զապ և Գարա շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 ներկայացուցիչ:
Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:
Իսրայելի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող ապարատը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին:
Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին բրիտանական տրույթի) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը ծովահենության ակտ է:
Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում նշել են երկուսուկես տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվների 39,83 տոկոսը։
Գրեթե 2 հազար սիրիացի փախստական անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետություններից վերադարձել է Սիրիա:
Playboy ամսագրի մոսկովյան խմբագրությունը առերես քասթինգի է հրավիրել Տյումենի բնակչուհի Աննա Անուֆրիևային, որը ստիպված էր հրաժարվել պետծառայությունում պաշտոնից՝ «Տարվա աղջիկ-2019» ամսագրի մրցույթին մասնակցելու համար:
Ֆրանսիայում ընթանում է դատական գործընթաց տնային աքաղաղի դեմ: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան չափազանց վաղ իր ձայնով տեղացիներին արթնացնելու մեջ:
Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին:
Հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկման դրված իռլանդացի պատգամավոր Ալան Փարելի՝ «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցից հեռացվել են հակահայկական ձևակերպումներն Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ:
Թուրքական զինուժը օդային հարձակում է իրականացրել հյուսիսիրաքյան Զապ շրջանի ուղղությամբ և վնասազերծել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 2 զինյալի:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանի զինված ուժերի զորամասներից մեկում հուլիսի 6-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 1 զինծառայող:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կրկին կլինեն Լուսնի վրա, ապա կթռչեն դեպի Մարս, որտեղ կտեղակայեն ամերիկյան դրոշը:
Անհայտ մահացու վիրուս է հայտնվել Բոլիվիայում, որն արագ տեմպերով տարածվում է:
Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը հուլիսի 7-ին կտեղադրվեն երկու բեռնատար օդանավի մեջ և հաջորդ շաբաթ կուղարկվեն Թուրքիա:
Իսպանական Կոստա Բլանկայից ոչ հեռու գտնվող զբոսաշրջային գոտում երկու բրիտանացի զբոսաշրջիկ ընկել են ժայռից և մահացել են:
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում հորդառատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 22-ի: Տվյալները հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, ով ժամանել է շրջան՝ հեղեղումների վնասները գնահատելու համար:
Թուրքիայի Հաթայ նահանգի՝ Սիրիային սահմանակից Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունը, նախնական տվյալներով, կարող է ահաբեկչություն լինել:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից:
Արեգակի լրիվ խավարումը հուլիսի 2-ին` ժամը 16:30-ի սահմաններում, պատել էր Հարավային Ամերիկան: