Բաժիններ՝

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել է Բրյուսելում:

«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի Էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,-նշվում է փաստաթղթում: 2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել:

Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս