Բաժիններ՝

Հնդկաստանի օդուժի ինքնաթիռը քաղաքի վրա վարժական ռումբեր է նետել թռչնի հետ բախվելու պատճառով

Հնդկաստանի ազմաօդային ուժերի Jaguar կործանիչ-ռմբակոծիչի օդաչուն թռչնի հետ բախվելու պատճառով Ամբալա քաղաքի վրա է նետել վարժական ռումբերն ու վառելիքի բաքերը, ինչը նրան օգնել է հաջողությամբ իջեցնելու ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է Hindustan Times-ը:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ամբալայի ռազմակայանից կործանիչի վարժական արտաթիռից հետո շատ չանցած, երբ թռչնի հետ բախվելու պատճառով խափանվել է ինքնաթիռի երկու շարժիչներից մեկը: Օդաչուն ստիպված է եղել ցած նետել վառելիքի բաքերը եւ 10-կիլոգրամանոց վարժական ռումբերը, որպեսզի բարձրություն հավաքի եւ կարողանա վերադառնալ:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի աղբյուրների տվյալներով՝ օդաչուի ցած նետած ոչ մեծ ռումբերն արդեն հայտնաբերվել են: Ամբալայի ոստիկանությունում հավաստել են, որ կործանիչի բեռը իջել քաղաք:
Ամբալայի (Հարյանայի նահանգ) ռազմակայանը գտնվում է քաղաքի խտաբնակ կենտրոնում: Քաղաքի բնակչության թիվն ավելի քան 207 հազար է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս