ԱՄՆ-ը մտադիր չէ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում. Պենտագոն
Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն մտադիր չեն վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում այն բանից հետո, երբ օգոստոսի 2-ին ավարտվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների արգելման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողությունը: Հունիսի 27-ին Twitter-ում համապատասխան դիրքորոշումը հավաստել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Միջուկային պլանավորման խմբի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«Մենք ՆԱՏՕ-ի Միջուկային պլանավորման խմբի արդյունավետ հանդիպում անցկացրեցինք Ռուսաեստանի կողմից ՄՓՀՀՊ-ի խախտումների քննարկման համար: Մենք մտադիր չենք վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ ծավալել Եվրոպայում, մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում»,- հայտարարել է նա: Այդ նույն դիրքորոշումն ավելի վաղ արդեն հնչեցրել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը եւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: