20 տարվա ընթացքում ամենաուժեղ հրդեհն ավելի քան 4 հազար հեկտար անտառ է ոչնչացրել Իսպանիայում
Իսպանիայի հյուսիս-արեւելքի Տարագոնա նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) մոլեգնող ուժգին հրդեհը 4 հազարից մինչեւ 5 հազար հեկտար անտառէ ոչնչացրել: Այդ մասին հայտնել է Europa Press գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ, բռնկումն սկսվել է հունիսի 26-ին Լա-Տորե-դել-Էսպանիոլ բնակավայրի շրջանում: Կրակը մինչ այժմ չի հաջողվել հսկողության տակ վերցնել: Տարերքի դեմ պայքարում գործի են դրվել տասնյակ մարդիկ, ինչպես նաեւ օդային տեխնիկա: Ինչպես նշվում է, խոսքը վերջին 20 տարվա ընթացքում Կատալոնիայում բռնկած ամենաուժեղ հրդեհների մասին է:
Կրակի մարումը դժվարանում է սաստիկ տապի պատճառով, որը հաստատվել է գրեթե ողջ Իսպանիայում: Պետական օդերեւութաբանական գործակալությունը հունիսի 27-ին նախազգուշացում է հայտարարել Պիրենեյան թերակղզու բազմաթիվ նահանգներում: Կանխատեսումների համաձայն, շոգ եղանակը երկրում կտեւի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթ, հաղորդել ՏԱՍՍ գործակալությունը: