«Ղարաբաղի համար պատերազմն ավարտված չէ». Ալիև
«Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ։ Դրա համար էլ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը»,- հայտարարել է նախագահ Ալիևը։
Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Այն չի ավարտվել, և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք մեր հարազատ հողերի ազատագրմանը։ Վստահ եմ՝ այդ օրը կգա, և Հայաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ալիևը Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտների ու մանկավարժական կազմի հետ հանդիպման ընթացքում։
Ալիևը շեշտել է, որ բանակաշինության գործընթացը հաջողությամբ ու շեշտակի շարունակվում է։
«Կատարվում են առաջնագծային աշխատանքներ, նոր ռազմատեխնիկա է գնվում, բարձրանում է մարտունակության մակարդակը։ Մի խոսքով, այսօր ադրբեջանական բանակն իր ուժը ցույց է տալիս։ Մեր բանակի հզորությունը, մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը մեծանում են։ Այսօր մեր բանակը բարձր մակարդակի վրա է գտնվում»,- ասել է նախագահ Ալիևը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի հնարավորությունները մեծանում են, բարելավվում է ֆինանսական վիճակը, գնվում և բերվում է բանակի համար անհրաժեշտ տեխնիկան, զենքն ու ռազմամթերքը։
«Այդ աշխատանքները կատարվում են առավել հզոր բանակ ունենալու համար»,- շեշտել է նա։