Թեհրանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ից դուրս գալու դեպքում էլ միջուկային զենք չի ստեղծի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի չի ստեղծի, անգամ, եթե դուրս գա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Այս մասին հղում անելով լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի հայտարարությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նույնիսկ, եթե մենք կորցնենք ԳՀՀԾ-ն, մենք կշարունակենք մեր քաղաքականությունը, որի համաձայն չենք ձգտում միջուկային զենքի ստեղծմանը»,- ասել է նա:
Դիվանագետը հավաստիացրել է, որ միջուկային զենքը վերջինն է, ինչն ուզում է Իրանը:
«Մենք որևէ օգտակար բան չենք տեսնում միջուկային զենքի մեջ»,- նշել է Իրանի ներկայացուցիչը, ընդգծելով, որ Թեհրանը պահպանում է գիտական ձեռքբերումների համար անհրաժեշտ մակարդակի ուրան հարստացնելու իրավունքը:
2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին: 2019թ. մայիսի 9-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքի պարտավորությունների մի մասը և մյուս մասնակիցներին տալիս է 2 ամիս, որպեսզի վերադառնան դրանց կատարմանը:
2019թ. հունիսի 18-ին Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել Է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: