 
                        Թայֆուն է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերևութաբաններ
 
                                    Այս տարեշրջանում երրորդ թայֆունն է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին սկսվում է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը: Ինչպես հայտնել է ազգային Օդերեւութաբանական վարչությունը, հունիսի 28-ին թայֆունը կանցնի այս քաղաքի մոտով եւ կմոտենա Տոկիոյին։
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ Հոնսյու կղզու ընդարձակ շրջաններ կարող են վերածվել չափազանց ինտենսիվ տեղատարափների գոտու, որոնք կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջացնել: Արդեն հունիսի 27-ին Սիկոկո կղզու առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 240 միլիմետր տեղումներ:
Կյուսյու հարավարեւմտյան կղզում քամու պոռթկումների արագությունը գերազանցում Է վայրկյանում 27 մետրը: Թայֆունը կարող է խնդիրներ ստեղծել «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման համար. մասնավորապես տրանսպորտային հաղորդակցության համար: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին Ճապոնիայի նախարարների կաբինետին առընթեր ստեղծվել է ճգնաժամային շտաբ, որը միջոցառումներ է մշակում ի դեպս արտակարգ հանգամանքների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        