Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը լարիի փոխարժեքի անկման պատճառ է համարել Թբիլիսիի ցույցերն ու ՌԴ-ից չվերթների դադարեցումը

Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային ցուցերն, ինչպես նաև ռուսական իշխանությունների կողմից սահմանված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ օդային կապի արգելքը բացասաբար են ազդել վրացական ազգային արժույթ լարիի վրա: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ դեպքերը, որոնք տեղի ունեցան վերջին օրերին, բացասաբար են ազդել տնտեսության վրա: Դա փաստ է: Միևնույն ժամանակ, բնական է, բացասաբար է ազդել նաև այն որոշումը, որը կապված է Ռուսաստանի դաշնությունից ուղիղ չվերթերի և զբոսաշրջիկների այցելությունների արգելքների հետ»,- ասել է Բախտաձեն:

Վրացական ազգային արժույթը, որը երկար ժամանակ տատանվում Էր 1 դոլարի դիմաց 2,68-2,70-ի շրջանում, հունիսի 25-ին հակառեկորդ Է սահմանել . լարիի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել Է 2,82:

Լարին անկումը շարունակել Է նաեւ հաջորդ օրերին: Հունիսի 27-ին փոխարժեքը 2,84 լարի Է դոլարի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս