Խաղաղության նախապատրաստվողները…

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախագահ Իլհամ Ալիև. «Պատերազմը դեռ ավարտված չէ, և դրա համար էլ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել հայրենի հողը զավթիչներից»։

Փոխնախագահ Մեհրիբան Ալիևա. «Բայց մեր բանակի գլխավոր ուժն ադրբեջանցի զինվորների ու սպաների մարտական ոգին և անվերապահ սերն է հայրենիքի հանդեպ։ Մեր թանկագին զինվորներ, մենք հպարտանում ենք ձեր անձնվիրությամբ. Խիզախությամբ ու բարձրագույն պրոֆեսիոնալիզմով»։

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու. «Պետք է հասկանալ, որ ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ ու կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Դրա համար մենք ստեղծել ենք ուժեղ բանակ, որը հագեցած է ամենաժամանակակից զենքերով ու տեխնիկայով»։

Փոխվարչապետ Ալի Ահմեդով. «Ժողովրդի կամքի, Գերագույն գլխավոր հրամանատարի իմաստնության, մեր բանակի հզորության շնորհիվ ոչ ոք կասկածի տակ չի դնի մեր օկուպացված տարածքների վերադարձը։ Եվ այդ օրը հեռու չէ»։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդով. «Ադրբեջանական բանակը պատրաստ է մեկ րոպեի ընթացքում կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը»։

 

Տեսանյութեր

Լրահոս