Իսրայելը ՌԴ-ին մեղադրել է երկրի օդային տարածքում GPS-ի խափանումներին մեղսակից լինելու մեջ
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Թել Ավիվի մերձակա Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի շրջանում GPS համակարգի՝ վերջին շաբաթներին արձանագրված աշխատանքի խափանումների համար: Հունիսի 27-ին այս պնդմամբ հանդես է եկել «Գալեյ ՑԱՀԱԼ» բանակային ռադիոն:
«Սկզբնապես մենք կարծում էինք, թե (խափանումները) տեղի են ունենում սոսկ Բեն Գուրիոնի շրջանում, բայց այժմ պարզվել է, որ նույն խնդրիներին ինքնաթիռները բախվել են (Կիպրոսի) Լառնակայում»,- մեջբերում է ռադիոկայանը Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչի խոսքը:
Ինչպես հունիսի 27-ին հայտնել է Haaretz թերթը՝ վկայակոչելով ավիացիոն ճյուղի աղբյուրներ, վերջին ամսվա ընթացքում իսրայելացի շատ օդաչուներ հայտնել են թռիչքի ժամանակ արբնայակային ազդանշանի կորստի մասին: Իսրայելում GPS-ն օգտագործում են վայրէջքի եւ վերթիռի ժամանակ, ինչպես նաեւ երկրի օդային տարածությունում օդագնացության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: