Դեմոկրատների հեռուստաբանավեճի մասնակիցները քննադատել են Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատների թվից հեռուստաբանավեճերի մասնակիցների մեծ մասն հանդես է եկել միջուկային խնդրի շուրջն Իրանի հետ գործարքի պաշտպանությամբ, նրանցից երեքը խիստ քննադատության են ենթարկել Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ընթացիկ ուղեգիծը: Բանավեճը կայացել է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), հեռարձակումը վարում էր NBC հեռուստաալիքը:
Հաղորդավարը տասը դեմոկրատ քաղաքական գործիչներից, որոնք հավակնում են նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, խնդրել է ձեռք բարձրացնել նրանք, ովքեր, գտնվելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, միջուկային խնդրի շուրջն Իրանի հետ գործարք կկնքեր այն տեսքով, որով այն 2015 թվականին էր: Բանավեճերի տասը մասնակիցներից ինը բարձրացրել է ձեռքը: Միակ մասնակիցը, որը ձեռքը չի բարձրացրել, եղել է Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը: Նա պարզաբանել է, որ սխալ է համարում 2018 թվականին Գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, սակայն նշել է, որ ինքը, լինելով Միացյալ Նահանգների ղեկավար, ավելի ձեռնտու համաձայնագիր կկնքեր:
Հավայիի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմի գործողությունների պատճառով ԱՄՆ-ը հայտնվել է «Իրանի դեմ պատերազմի եզրին»: «Ամերիկացիները պետք է հիշեն, որ Իրանի դեմ այդ պատերազմը շատ ավելի ավերիչ եւ կորստաբեր կլինի, քան այն ամենն, ինչ մենք տեսանք Իրաքում: Այն կխլի շատ ավելի կյանքեր, կսրի փախստականների հորդահոսքի հետ կապված ճգնաժամը եւ այն չի սահմանափվի սոսկ Իրանով եւ կընդգրկի ամբողջ տարածաշրջանը,- նշել է օրենսդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: