
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել փոխել մոտեցումը միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցությունների նկատմամբ

Վաշինգտոնը պետք է «նոր առաջարկություն» անի Փհենյանին, եթե ցանկանում է հասնել ԿԺԴՀ-ի հետ միջուկազերծման հարցերի շուրջը երկխոսության վերսկսման: Այս հայտարարությամբ, որի տեքստը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հունիսի 27-ին հանդես է եկել Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ամերիկյան դեպարտամենտի տնօրեն Քվոն Չժոն Գինը:
«Միացյալ Նահանգները պետք է վերանայի իր դիրքորոշումը, եթե ցանկանում է վերսկսել երկխոսությունը, եւ դրա համար վերջին ժամկետը 2019 թվականի վերջն է»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը նաեւ պետք է բանակցությունների սեղանի շուրջը նստի «ճիշտ տրամադրվածությամբ», իսկ ԱՄՆ-ի պատվիրակությունը պետք է գլխավորի «մեկը, ով կարող է հասկանալ» ԿԺԴՀ-ի դիրքորոշումը եւ «խելամիտ այլընտրանք առաջարկել»: «Եթե ԱՄՆ-ն իրոք ցանկանում է արդյունքի հասնել, նա այնքան էլ շատ ժամանակ չունի»,- հավելել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: