Այս տարի չինացի զբոսաշրջիկներն առաջին անգամ կսահմանափակեն գնումների վրա կատարվող ծախսերը եվրոպական եւ ասիական քաղաքների խանութներում եւ կշարունակեն ծախսերն ավելացնել ռեստորանների ու էքսկուրսիաների համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կմտածի՝ 2018 թվականին առաջադրել արդյոք իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական զենքը Հայաստանի սահմանին տեղադրելն անհեթեթություն կլինի, քանի որ դա կլինի նաև ռուսական ռազմաբազայի դեմ։ Դրա համար այդ զենքի մատակարարումն ավելի շուտ պետք է դիտարկել Արևմուտք-Թուրքիա-Ռուսաստան բարդ շախմատային խաղի ներքո»։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը թվիթերյան իր էջում գրում է. «Այսպիսով գործադիր իշխանությունը Կոնգրեսին հանձնելով, Թրամփի վարչակազմը ի ցույց է դրել իր լիակատար թուլությունը»։
Թուրքիայում, 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալված հազարավոր մեղադրյալների համար որոշում է կայացվել հատուկ բանտային համազգեստ կարել։
Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են:
«Ինչ-որ մի պահի Ադրբեջանը լուրջ կոնֆլիկտի, անշուշտ, կգնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Հայաստանում բավականին բարձր է կեղծ, ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործումը՝ հայտնի որպես հենություն: BSA կազմակերպության տվյալներով, Հայաստանն այս ցուցանիշով գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով միայն Վենեսուելային և Զիմբաբվեին: Դրա մասին է նշում «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
Կրեմլը համաձայն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետին, որը հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «վտանգավոր ցածր մակարդակի վրա են»:
ՆԱՏՕ-ի երկրների բանակների ներկայացուցիչները կանցնեն Կրեշչատիկով, որտեղ օգոստոսի 24-ին տեղի կունենա զորահանդես Ուկրանիայի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
Ինդոնեզիան հայտ է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ քննարկումներ սկսելու համար:
Կատարը եւ Թուրքիան օգոստոսի 6-7-ին կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ:
Etkin լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ Մեշալե Թոլուին 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստամբուլի հյուրանոցների հասույթն ավելի քան մեկ միլիարդ եվրոյով նվազել է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:
«ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ընթանում էին ավանդաբար երկու տարբեր ուղղություններով՝ մեկը Ռուսաստան-ԱՄՆ գործադիր իշխանություն հարաբերություններն էին, մյուսը՝ Ռուսաստան-ԱՄՆ օրենսդիր իշխանություն հարաբերություններն էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 4-ին Ռաքա քաղաքում (Դամասկոսից 520 կիլոմետր) գրոհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դիրքերը:
Forbes հանդեսը կազմել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների 2017 թվականի ցուցակը:
60 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կոմպոզիտոր Դենիել Լիխտը՝ ամերիկյան «Դեքստեր» (Dexter, 2006-2013) հայտնի հեռուստասերիալի երաժշտության հեղինակը:
Վրացի զինծառայող Մդինարի Բեբիաշվիլին, որը մասնակցում է Աֆղանստանում իրականացվող «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը, հարձակման հետեւանքով զոհվել է Բաղրամի ավիաբազայի մերձակա տարածքի համատեղ մեքենայացված պարեկման ժամանակ:
Թուրքական ոստիկանությունը Անկարայի նահանգի կենտրոնական 20 շրջաններում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է սկսել:
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կալանել են զբոսանավ, որտեղ եղել է 1,46 տոննա կոկաին:
Ինդոնեզիայի Lion Air բյուջետային ավիաընկերության եւ դրա A Wings դուստր ընկերության ինքնաթիռները թեւերով միմյանց են բախվել հյուսիսային Սումատրայի Մեդան քաղաքի Քուալանամու միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում, ինչի մասին օգոստոսի 4-ին հայտնել է Straits Times թերթի ինտերնետ-տարբերակը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական գեներալ Հերբերտ Մաքմասթերն արտաքին քաղաքականության հարցերում գործում է պետության ղեկավարի կամքին հակառակ եւ փաստորեն ձախողում է նրա պլանները:
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան ուժեղացնելու են ճնշումը Փենյանի վրա՝ նպատակ ունենալով զսպել նրա ռազմական սադրանքները:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կդառնա 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար Կատարի հայտի հաղթանակի քրեական հետաքննության ֆիգուրանտ:
ԱՄՆ-ի Սենատն օգոստոսի 3-ին մինչեւ սեպտեմբեր գնացել է ամառային արձակուրդի՝ նախապես նախագահ Դոնալդ Թրամփին արգելելով կարեւոր նշանակումներ կատարել այդ ժամանակամիջոցում։
ԱՄՆ-ում ձերբակալվել է WannaCry շորթիչ վիրուսի տարածումը կանգնեցրած ծրագրավորողը, վիրուս, որն այս տարվա մայիսին համակարգիչներն ախտահարեց ամբողջ աշխարհում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը օգոստոսի 3-ին ձայների մեծամասնությամբ Քեյ Բեյլի Հաթչիսոնին հաստատել է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչ։
Ֆրանսիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել քաղաքական եւ հասարակական կյանքի էթիկայի մասին օրենքին:
Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) օգոստոսի լույս 4-ի գիշերը Torch Tower աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերներից մեկում բռնկած հրդեհը մարվել է: