Բաժիններ՝

«Զելենսկու մեղրամիսը շարունակվում է…». Իրինա Բեկեշկինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահում է քաղաքացիների 70 տոկոսը, ինչի մասին վկայում է Իլկա Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի անցկացրած հարցումը։

«Զելենսկու մեղրամիսը շարունակվում է: Նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ վայելում է քաղաքացիների 70 տոկոսի վստահությունը: Ուկրաինայի պատմության մեջ ոչ մի նախագահ նման վստահություն չի ունեցել, Յուշչենկոյինը եղել է 50 տոկոսից անց… Դա ամենաբարձր ցուցանիշն է»,-ասել է հիմնադրամի տնօրեն Իրինա Բեկեշկինան:

Ուկրաինայի բնակչության հասարակական կարծիքի համազգային հետազոտությունը Իլկա Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից օգոստոսի 8-ից մինչեւ 20-ն անցկացվել է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ: Հարցումը կատարվել է Ուկրաինայի բոլոր մարզերի 103 բնակավայրում: Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հարցումներն անցկացվել են միայն այն տարածքներում, որոնք վերահսկվում են Կիեւի կողմից:

Ընդամենը հարցմանը մասնակցել է 15-ից բարձր տարիքի 2040 քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,3 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս