Համաշխարհային տնտեսական ֆորումի պատրաստած այս տեսանյութում ներկայացված են աշխարհի 500 խոշորագույն ընկերությունները։ Յուրաքանչյուր ընկերություն ներկայացված է 1 առանձին կապույտ շրջանակով։
Իրանի խորհրդարանում սկսվել է երկրի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը:
Փաստաղթղթի ստորագրումը թույլ կտա նկատելիորեն զարգացնել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, քանի որ այն Հայաստանում աշխատող ամերիկյան ընկերություններին և ԱՄՆ-ում աշխատող հայաստանյան կազմակերպություններին զերծ կպահի կրկնակի հարկումից․ դրանք կհարկվեն կա՛մ Միացյալ Նահանգներում, կա՛մ Հայաստանում:
Ճապոնիայի հարավային կղզիներում «Նորու» ուժգին թայֆունի արդյունքում 1 մարդ մահացել է, ևս մեկ տուժած էլ գտնվում է անգիտակից վիճակում:
Facebook սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատեր Տոֆիկ Իբրահիմովը, որը վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերում տիրող «բարքերը» բացահայտող հետաքրքիր գրառումներով է հանդես գալիս, այսօր տեղեկացրել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում այնտեղ առնվազն 8 զինծառայող է բռնաբարվել:
65-ամյա Լիլիամ Քեշիշյանը չգիտի հայերեն, սակայն վաղ հասակից ներգրավված է Ուրուգվայի հայերի կյանքի մեջ, իսկ պատգամավոր եղած ժամանակ նախաձեռնել է մի շարք նախագծեր Հայոց ցեղասպանության թեմայով, Ուրուգվայը 1965թ. առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ի թիվս միջազգային մի շարք պատվիրակությունների՝ Թեհրան է ժամանել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, Տիգրան Սարգսյանին ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Լիտվան հորդորել է Ուկրանիային հնարավորություն տալ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլիին դատական կարգով պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիության իրավունքը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները կմոբիլիզացնեն մինչև 30 հազար բուժաշխատողի:
Վաշինգտոնը չի հանդիսանում Մոսկվայի կարևոր տնտեսական գործընկերը, որն ունակ է լրջորեն ազդել Ռուսաստանի զարգացման վրա:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս զինվորականները դեղերի մի փաթեթ են հասցրել երկրում գործող միակ ուռուցքաբանական կենտրոն:
Այս շաբաթ Եվրոպայի հարավային հատվածում անոմալ շոգ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է 44-ի:
Ստամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել:
«Մի՛ մոռացեք, որ վերջին հաշվով Իրանը վերջին տարիներին է թոթափել այն պատժամիջոցները, որն իր նկատմամբ կիրառվում էր ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից, և աստիճանաբար պետք է հաղթահարել այս դժվարությունները։ Դրանք կապել հայ-իրանական հարաբերությունների հետ՝ այնքան էլ տեղին չէ, որովհետև միջազգային համատեքստում Իրանը վերջին տարիներին է դուրս եկել և ազատվել տնտեսական շղթաներից։ Հեռանկարային է զարգացումը բոլոր ոլորտներում, այլ հարց է, որ դրանք նոր են սկսում սաղմնավորվել»։
«Սա նշանակում է, որ ՀՀ-ն և Իրանն իրենց քաղաքական հարաբերություններում որևէ խնդիր չունեն։ Նախագահի ներկայությամբ երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:
Փրկարար ուղղաթիռը վթարի է ենթարկվել ավստրիական Ալպերի ամենաբարձր գագաթին՝ փորձելով էվակուացնել ինքնազգացողությունը վատացած լեռնագնացին:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա:
Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:
Սիրիայի կառավարական զորքերը՝ սիրիական ռազմաօդային ուժերի աջակցությամբ հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զոր քաղաքի ուղղությամբ գրոհները:
Թուրքիայի Ամասիայի շրջանում վթարվել է Ստամբուլից Սամսուն կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը:
Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքում և Սիրիայում շարունակվող ճգնաժամերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
168.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի այդ դեպքի մասին: Նա նշեց, որ այս գիշեր Տավուշի սահմանային հատվածում իրավիճակը հանդարտ է եղել:
Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրիպատվիրակություններ:
Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.:
Դանիայի արքայազն Հենրիկը հայտարարել է, որ չի ցանկանում հուղարկավորվել իր կնոջ՝ Մարգարեթ թագուհու կողքին:
Ամերիկյան Starbucks ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի ընդլայնման նպատակով 3 միլարդ դոլարի ներդրում կատարել Չինաստանում:
ԱՄՆ վարչակազմի կողմից իրականացվող միգրացիոն բարեփոխումների շրջանակում «Գրին քարտերի» տրամադրման ներկայիս համակարգի փոփոխությունը կնպաստի ուղեղների արտահոսքին այլ երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից։Ֆիլտր է դրվում, և ԱՄՆ չեն կարող գնալ մարդիկ, որոնք անգլերեն չգիտեն և հատուկ ունակություններ չունեն»։
«Սերժ Սարգսյանի Իրան այցելությունից իմ սպասելիքն այն է, որ Հայաստանն ու Իրանը ծրագրերից անցնեն կոնկրետ գործողությունների, առաջին հերթին նկատի ունեմ՝ գազային, էներգետիկ ոլորտներում, օրինակ` նույն Մեղրիի 2 հէկ-երը, որ Իրանը կառուցում է, մեկը՝ իր համար, մեկը` մեր, ինչո՞ւ է դանդաղ առաջ ընթանում, կամ ինչո՞ւ է դանդաղ ընթանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությունը»: